Կոստանյանը պատրաստ է ընունելության օրը հանդիպել Ավետիսյանների հարազատներին
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ընդունել հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատներին:
Ի պատասխան Գևորգ Կոստանյանն ասաց. «Ուրբաթ օրը ես ունեմ ընդունելությունների օր: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելությունների օր, և եթե չեմ սխալվում, այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է, և ես պատրաստակամություն եմ հայտնել և հայտնում եմ, որ ցանկացած քաղաքացի, բնականաբար, եթե ինքը ընդունելություն է հայցում, կարող է ընդունելություն ունենալ: Եվ այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան»: