Սահմանադրական հանրաքվե՝ նաև Ղարաբաղում. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» իր այսօրվա համարում գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը իր ղեկավարած «Ազատ հայրենիք» կուսակցության՝ շաբաթ օրը տեղի ունեցած համագումարում խոսել է Արցախում սահմանադրական հանրաքվե անցկացնելու մասին։

«Հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեւորենք նախընթաց ձեռքբերումները միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե, իրոք, կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը։ Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,– հայտարարել է ԼՂՀ վարչապետը։

Երեկ մեր թղթակիցը ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դ. Բաբայանին հարցրել է, թե ե՞րբ է նախատեսվում հանրաքվեն, նա պատասխանել է. «Արցախում կան ուժեր, որ ավելի արդյունավետ են տեսնում խորհրդարանական համակարգը, բայց դեոեա կոնկրետ բան չկա, հանձնախումբ չկա ձեւավորված, ինչպես ՀՀ-ում, ու դեռեա վաղ է այդ մասին խոսելը։ Դժվար է ասել, թե քննարկումները երբ կսկսվեն, առնվազն պետք է լինի նոր Աժ, ինչպիսի դասավորվածություն կլինի, լինելո՞ւ է նպատակահարմար, թե ոչ, ժամանակը ցույց կտա»»։

Կարդացեք «Հայկական Ժամանակում»։

Տեսանյութեր

Լրահոս