Բաժիններ՝

Թուրքիայում Ժանդարմերիան առգրավել է մեկ միլիոն դոլար անվանական արժեքով թղթադրամ

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ Մանիսա նահանգի Սարուհանլը շրջանում ձերբակալվել է երկու մարդ, որոնց ավտոմեքենայում հայտնաբերվել է 1 միլիոն դոլարանոց իսկական թղթադրամ՝ իր վկայականով: ԱՄՆ-ում 1 միլիոն դոլարանոց թղթադրամները թողարկվել և օգտագործվել են կազմակերպությունների միջբանկային գործողությունների ժամանակ:

Ժանդարմերիան ձերբակալել է 35-ամյա Ե.Կ.-ին ու 28-ամյա Ֆ.Գ.-ին և առգրավել է հազվադեպ հանդիպող այդ թղթադրամը: Ձերբակալվածները մեղադրվել են «արտարժույթի մաքսանենգության, կեղծիքների ու մեքենայությունների» մեջ: Նրանք չեն կարողացել պատասխանել, թե ուր և ում էին տանում այդ թղթադրամը:

Վերջինս նախ ուղարկվելու է դատախազություն, ապա՝ Կենտրոնական բանկ: Սարուհանլըում առգրավված թղթադրամը պատկանում է 1 միլիոն դոլարանոց թղթադրամների այն սահմանափակ խմբաքանակին, որոնք ԱՄՆ-ում թողարկվել են 1988 թվականին՝ երկրի հեղինակությունը բարձրացնելու նպատակով:

Կեղծիքներից խուսափելու համար ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցներ, այն է՝ յուրաքանչյուր թղթադրամի հետ հատկացրել են վկայականներ: Այդ թղթադրամները չօգտագործվեցին որպես իրական փողեր, և այնուամենայնիվ դրանք ունեն մեծ արժեք, իսկ հավաքածուների սիրահարները պատրաստ են տասնյակ հազարավոր դոլարներ վճարել դրանց համար:

dolar

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս