Բաժիններ՝

Գյումրիում հայտնաբերված Մոստիկ մականունով տղամարդու դիակի վրա կապտուկներ են եղել. նոր մանրամասներ. armlur.am

Երեկ` ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերված տղամարդը նախկինում դատապարտված Սամվել Հակոբյանն է, ով Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի է «Մոստիկ» մականվամբ:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց Փոքրաշեն համայնքի ղեկավար Կարեն Վարդանյանը, 34-ամյա տղամարդու դիակի վրա առկա են եղել կապտուկների հետքեր:

«Նա մեր գյուղի բնակիչ չէ: Ինձ զանգահարեցին, ասացին, որ նման բան է եղել, հնարավոր է` Փոքրաշենի բնակիչ լիներ, բայց այստեղից չէր: Դիակն էլ, որ հայտնաբերել են, արդեն սառած է եղել: Հնարավոր է` սպանած լինեն, հնարավոր է` ինքը գլորված ընկած լինի»,- ասաց Փոքրաշենի գյուղապետը: Նշենք, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` սպանություն: Սամվել Հակոբյանը նախկինում դատապարտվել է եղել խուլիգանություն կատարելու մեղադրանքով տուգանքի 100 000 ՀՀ դրամի չափով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս