Բաժիններ՝

Գյումրու հարակից գյուղերից մեկի մատուռում դիակ է հայտնաբերվել. ԳԱԼԱ

Անցած գիշեր դի է հայտնաբերվել Շիրակի մարզի Մայիսյան գյուղի հարակից տարածքում գտնվող մատուռում: Սույն տեղեկատվությունը կայքի  հետ զրույցում հաստատեց Մայիսյանի համայնքապետ Հակոբ Բաղդասարյանը: Նա նշեց, որ դին հայտնաբերվել է Քեթի տանող ճանապարհին: Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Աշոտ Գրիգորյանն էլ ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ այս պահին տեղում աշխատում են ոստիկաններ:

Մանրամասներ կհայտնեն մի փոքր ուշ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հանգամանքների բերումով է դին հայտնվել գյուղի հարակից տարածքում, եւ կապ ունի՞ արդյոք երեկ Գյումրիում հնչած կրակոցների հետ: Դեռեւս ճշտված չէ դիակի ինքնությունը:

Գյուղում խոսում են, որ տեղի ունեցածը սպանություն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս