Բաժիններ՝

Հունգարիան դեմ է ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելուն

Мagyarhirlap.hu կայքի փոխանցմամբ` Հունգարիան չի աջակցում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելուն, քանի որ դա կարող է հանգեցնել ինքնիշխանության մասնակի կորստին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նրա խոսքերով` ազատ առևտրի նոր գոտու ստեղծումը Հունգարիային կզրկի արդար դատական որոշումների իրավունքից. «Ամենակարևորն այն է, որ այդ գործարքը կարող է հանգեցնել ինքնիշխանության մասնակի կորստյան:

Ես չեմ կարող աջակցել ազատ առևտրի մասին յուրաքանչյուր համաձայնագրի, որն առևտրային վեճերը դուրս կբերի հունգարական դատական համակարգի իրավասությունից և դրանք կտեղափոխի այնտեղ, ուր չկա դատական արդար որոշման հասնելու հնարավորություն»:

ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները մեկնարկել են 2013 թվականին: Նախորդ տարվա դեկտեմբերի կեսին հաղորդվեց, որ ԵՄ-ն արագացնելու է «Տնտեսական ՆԱՏՕ-ի» ստեղծման նախապատրաստումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս