Բաժիններ՝

Հունաստանը ԵՄ-ից պահանջում է փոխհատուցել ռուսական բեռնարգելքից կրած կորուստները

Deutsche Welle-ի փոխանցմամբ` Հունաստանը ԵՄ-ի մնացյալ երկրներին կոչ է արել բանակցություններ վարել տնտեսական վնասի փոխհատուցման մասին, որը պատճառել են ռուսական պատժամիջոցները:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը ARD և ZDF հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԵՄ-ից գյուղմթերքի ներկրման վրա արգելք դնելը շատ թանկ է արժեցել իր երկրի համար:

Նա ընդգծել է, որ ԵՄ-ը վերջապես պետք է քննարկի, թե ինչպես պետք է փոխհատուցի այդ կորուստները: Կոտզիասը հավելել է, որ Հունաստանը չի սպառնում արգելափակել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների երկարաձգումը:

Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԵՄ-ի անդամ յուրաքանչյուր երկիր ունի վետո դնելու իրավունք: Նա հերքել է հակառուսական պատժամիջոցների հանդեպ Հունաստանի կառավարության դիրքորոշման ու իր պարտքի մի մասի մարմանը հասնելու Աթենքի մտադրության միջև կապը: Դիվանագետի խոսքերով` Հունաստանն ընդհանուր առմամբ գոհացնում է Ռուսաստանի հանդեպ ԵՄ-ի քաղաքական կուրսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031