Բաժիններ՝

Ադրբեջանում բուհական ծրագրից բացառել են «Ֆիզիկական կուլտուրա» առարկան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում բուհական ծրագրից բացառել են «Ֆիզիկական կուլտուրա» առարկան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարար Միաքյիլ Ջաբարովը:

Նա ընդգծել է, որ իրենք չեն ժխտում կրթական ոլորտում ֆիզկուլտուրայի կարևորությունը, սակայն իրենք ֆիզկուլտուրայի հարցում ուղիղ կապ չեն տեսնում այն անձանց համար, ովքեր սովորում են բուհերում և պետք է դառնան իրավաբաններ, ճարտարապետներ կամ ֆինանսիստներ:

Նախարարը հավելել է, որ հետագայում պլանավորված է տվյալ առարկան զարգացնել ուսումնական ծրագրից դուրս: Կրթական ծրագրի փոփոխությունների մասին հայտարարվել է Ֆիզկուլտուրայի ու սպորտի օրվա հենց հաջորդ օրը, որն Ադրբեջանում նախագահի նախաձեռնությամբ նշում են մարտի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս