Ռասիզմն արմատախիլ անելը բոլոր ամերիկացիների առաջադրանքն է` անկախ մաշկի գույնից. Օբամա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ում ցայժմ արմատախիլ արված չէ ռասիզմի խնդիրը: Այս մասին երեկ Ալաբամա նահանգի Սելմա քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Միջոցառումը նվիրված է եղել ընտրական իրավահավասար իրավունքի աջակցության երթի 50-ամյակին:
Օբաման հայտարարել է. «Սխալի կլինի կարծել, թե ռասիզմն արմատախիլ է արվել, որ Սելմայում տղամարդկանց ու կանանց սկսած աշխատանքն ավարտվել է, և որ ռասայական ցնցումները շարունակում են մնալ նրանց գործողությունների հետևանք, ովքեր այն խաղարկում են իրենց սեփական նպատակների համար»:
Օբաման քաղաքացիներին կոչ է արել «բացել աչքերը, ականջներն ու սրտերը» և հիշեցրել է ԱՄՆ Արդարադատության նախարարության զեկույցի մասին, որում նշված է, որ Ֆերգյուսոնում իրավապահ մարմինների գործունեությունում (ուր ոստիկանը կրակել է սևամորթ դեռահասի վրա) առկա է ռասայական ցուցիչով քաղաքացիների հանդեպ կանխակալ մոտեցում:
Օբաման ընդգծել է, որ ռասիզմն արմատախիլ անելը բոլոր ամերիկացիների առաջադրանքն է` անկախ մաշկի գույնից: Օբաման հավելել է, որ դա հնարավորություն կտա վերացնել աղքատությունն ու վերացնել արգելքները` բացելով նորանոր հնարավորություններ: