Բաժիններ՝

Նեմցովի սպանության գործով կասկածյալը նռնակով իրեն պայթեցրել է Գռոզնիում

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալը նռնակով իրեն պայթեցրել է Գռոզնիում: Այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:

Վերջինիս խոսքերով` ոստիկանությունը շրջապատել է կասկածյալին, ով մեկ նռնակ է նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, իսկ երկրորդ նռնակով պայթեցրել է իրեն:  Ավելի վաղ Չեչնիայի իրավաահ մարմինները հայտնել էին, որ Գռոզնու բնակիչը դիմադրել է ոստիկաններին:

Ոստիկանների ու քաղաքացիական անձանց թվում տուժածներ չկան: Մարտի 7-ին Բորիս Նեմցովի սպանությանը մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են Անզոր Գուբաշևն ու Զաուր Դադաևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031