Բաժիններ՝

Վերջին իրադարձություններից հետո Մոսկվայում նկատվում է գողական տարրերի ակտիվացում

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանխել են երեք «օրենքով գողերի» հանդիպումը։ Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել «Ново-Рижская застава» ռեստորանում, որը գտնվում է Կրասնոգորսկի խճուղու 14-րդ կիլոմետրի վրա։

Ոստիկանների ձեռքում են հայտնվել 55-ամյա Անդրեյ Վոզնեսենսկին (մականունը՝ Խոբոտ), 49-ամյա Վագիֆ Սուլեյմանովը (Բաքվեցի Վագիֆ) և 36-ամյա Ռաշադ Իսմաիլովը (Գյանջայի Ռաշադ)։

Քանի որ ներկաների մոտից անձնական խուզարկությամբ ոչ մի անօրինական բան չի գտնվել, իրավապահների հետ կարճատև զրույցից հետո նրանք ազատ են արձակվել։

Գողական տարրերի ակտիվացումը մոսկովյան տարածաշրջանում պայմանավորված է վերջին իրադարձություններով, երբ Շաքրո Մոլոդոյի նախաձեռնությամբ «օրենքով գողի» կոչումից զրկվեցին 12 հոգի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031