Ռուսաստանը կարող է ճանաչել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությունը. Կոսաչև
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանը կարող է աջակցել ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախությանը, եթե չմնա Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամի կարգավորման այլ տարբերակ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչևը.
«Եթե երբևէ սպառվեն քաղաքական որոշմանը հասնելու մնացյալ բոլոր հնարավորությունները, ապա ես չեմ բացառում այդ տարբերակը»: Կոսաչևն այդ կերպ է պատասխանել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի անկախության ճանաչման հնարավորության մասին հարցին:
Կոսաչևն ընդգծել է, որ այդ տարածքների հետագա ճակատագրի մասին որոշումը պետք է կիրառվի հակամարտող կողմերի շահերը փոխադարձաբար հարգելու հիման վրա: Նա հավելել է, որ ամենակարևորն այն է, որ վերջնական տարբերակը լինի փոխադարձ համաձայնության ու բավարարման առարկա: