Սիլվիո Բեռլուսկոնին ավարտել է հասարակական աշխատանքները
BBC-ի փոխանցմամբ` Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ավարտել է հասարակական աշխատանքները, որոնք դատարանը նշանակել էր որպես պատիժ ֆինանսական մեքենայությունների գործով:
78-ամյա քաղաքական գործիչը հասարակական աշխատանքների վերջին ժամերն անցկացրել է Չեզանոյում գտնվող San Pietro ծերանոցում և խոստացել է ազատ ժամանակ շարունակել տարեցներին խնամքին հետևելը:
Բեռլուսկոնին հարկային մեքենայությունների մեջ մեղավոր էր ճանաչվել իրեն պատկանող Mediaset մեդիա կորպորացիայի գործունեության համար: Նախկինում նրան դատապարտել են քառամյա ազատազրկման` հարկեր վճարելուց խուսափելու համար, սակայն ավելի ուշ այդ պատիժը փոխարինվեց հասարակական աշխատանքներով:
Միլանի դատարանի որոշման համաձայն` Բեռլուսկոնին պետք է շաբաթական չորս ժամ հասարակական աշխատանքներ իրականացներ ծերանոցում: