Բաժիններ՝

ԱՄՆ ԿՀՎ-ում ստեղծվում է կիբեր վարչություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ ԿՀՎ-ը սկսում է իր պատմության մեջ խոշորագույն վերակազմավորումներից մեկը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը:

Այն մասնավորապես վերաբերում է կիբեր գործողություններին հատուկ ուշադրություն հատկացնելուն ու հետախուզական տվյալներ հավաքելիս թվային նորարարություններ կիրառելուն:

Բրենանի խոսքերով` գերատեսչությունում ստեղծվելու են նոր ստորաբաժանումներ` այսպես կոչված «կոորդինացիոն կենտրոններ», որոնք կկենտրոնացնեն իրենց ջանքերը աշխարհագրական տարածաշրջաններում առկա կոնկրետ խնդիրների վրա:

«Կիբերճակատում» աշխատելու համար հիմնվելու է Թվային նորարարությունների նոր տնօրինություն, որը համապատասխանելու է կիբեր տեխնոլոգիաների ոլորտի նվաճումներին հետևելուն և գործակալության գործունեությունում դրանց օգտագործմանը:

Այդ ստորաբաժանումն ունենալու է հավասար կարգավիճակ չորս այլ վարչությունների նման, որոնք գոյություն են ունեցել բազում տարիներ: Պատմականորեն էլեկտրոնային տվյալների որսմամբ զբաղվել է գերազանցապես Ազգային անվտանգության գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս