Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ. Մողերինի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Այս մասին այսօր Ռիգայում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին.

«Գագաթաժողովն անցկացվելու է ուկրաինական ճգնաժամի և դրան մեր պատասխանի համատեքստում»: Մողերինին ընդգծել է, որ ԵՏՄ-ն արդեն իսկ գործարկվել է, և ԵՄ-ի երկու գործընկերները՝ Հայաստանն ու Բելառուսը մտել են դրա մեջ.

«Ցանկանում եմ ընդգծել, որ գագաթաժողովը վերաբերվում է մեր գործընկերների հետ մեր հարաբերություններին, այն ուղղված չէ որևէ մեկի դեմ: Բլոկների, ազդեցության ոլորտների վրա հենված մտածելակերպը պատկանում է մեր պատմության ընդհանրապես այլ, ավելի մութ ժամանակաշրջանին: ԵՄ-ի հետ գործընկերությունը երբևէ չի լինի որևէ մեկի հետ թշնամանալու մասին հայտարարություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։