Ինտգրիգն ավարտվեց. ընդդիմադիր դաշտն ազատ է
Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե երեկ ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ այլևս նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությամբ ընդդիմադիր տարածքն ազատվեց։ Նա նաև նկատեց, որ դրանով ավարտվեց վերջին ամիսների քաղաքական ինտրիգը:
«Արդյունքում, իհարկե, վրա կհասնի ապատիա»,- ասաց նա՝ հավելելով, թե անհրաժեշտ է ստեղծել կուսակցությունների համակարգ, ինչն, ըստ նրա՝ շատ բարդ գործընթաց է: Հակառակ դեպքում. ըստ քաղաքագետի՝ հանրապետականները քաղաքական բոլոր գործընթացներում կարող են շատ հեշտությամբ հաղթանակ տանել:
Նրա խոսքով՝ Հայաստանում կուսակցական համակարգ չկա, խորհրդարանում կուսակցությունները ներկայացված են, բայց նրանք քաղաքականության վրա ազդեցություն չունեցող ուժեր են։