![](/banners/BeFunky-design.jpg)
Այսօր Բաթումում տեղի կունենա թուրք-վրաց-ադրբեջանական գործարար ֆորում
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/030500108994.jpg)
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, նրա թուրք գործընկեր Նիհաթ Զեյբեքչին ու Ադրբեջանի արդյունաբերության նախարար Շահին Մուսթաֆաևն այսօր Բաթումում կբացեն համատեղ գործարար-ֆորում:
Այն անցկացվելու է «Շերատոն» հյուրանոցում: Ֆորումին մասնակցում է ավելի քան 300 վրացական, թուրքական ու ադրբեջանական ընկերություն: Նրանց հետաքրքրության ոլորտում հիմնականում գտնվում են գյուղատնտեսությունը, ֆինանսները, էներգետիկան, սննդամթերքի վերամշակումը, շինարարությունը, անշարժ գույքը, հեռահաղորդակցությունները, տեքստիլը և արդյունաբերության այլ ոլորտներ: