Բաժիններ՝

Պորոշենկոն ու Մերկելը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելու հարցը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն Մերկելին իրազեկել է Դոնբասում տիրող իրավիճակի մասին: Նրանք քննարկել են Ռուսաստանի նկատմամբ հետագա պատժամիջոցներ սահմանելու հարցը, քանի դեռ ամբողջովին չեն կատարվել Մինսկյան պայմանավորվածությունները և մասնավորապես ռուս-ուկրաինական սահմանին վերահսկողության վերականգնումը:

Զրուցակիցները նաև ընդգծել են ԵԱՀԿ-ի դիտորդների թվաքանակի մեծացման անհրաժեշտությունը: Բացի այդ, քննարկվել է Ուկրաինայի նախագահի առաջիկա այցը Գերմանիա, որը տեղի է ունենալու մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031