Բաժիններ՝

Ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն իմ էլեկտրոնային նամակագրությունը. Հիլարի Քլինթոն

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Հիլարի Քլինթոնը պահանջել է հրապարակել էլեկտրոնային փոստով իր նամակագրությունը, որը նա վարել է ԱՄՆ պետքարտուղար հանդիսանալու ժամանակ: Քլինթոնն այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում.

«Ես ցանկանում եմ, որ մարդիկ տեսնեն իմ էլեկտրոնային նամակագրությունը: Ես խնդրել եմ հրապարակել այն, և ինձ պատասխանեցին, որ այդ խնդրանքը կդիտարկեն հնարավորինս արագ»: Այս տեղեկատվությունը հաստատել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

Ավելի վաղ աերիկյան մամուլը հայտնել էր, որ Հիլարի Քլինթոնն ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում խախտել է դաշնային օրենք. կառավարական հատուկ էլեկտրոնային համակարգով, որն ունի հավելյալ պաշտպանություն, նամակագրություն իրականացնելու փոխարեն նա այդ նպատակով օգտագործել է իր մասնավոր փոստը:

Ամերիկյան հասարակությունում տվյալ թեմայի հետ կապված ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ Հիլարի Քլինթոնը դիտարկվում է 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության առավել հեռանկարային թեկնածու: Քլինթոնը մտադիր է ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031