Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը կասեցրել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հավատարմագրելը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳՆ-ը կասեցրել է ռուսաստանցի լրագրողներին հավատարմագրելը: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը. «Այս շաբաթվանից մենք (ԱԳՆ-ի միջոցառումներին) չենք հավատարմագրում ռուսական ԶԼՄ-ներին»:

Ուկրաինայի ԱԳՆ-ն այդպես է պատասխանել ТАСС գործակալությանը, որի թղթակիցը ցանկացել է ներկա գտնվել Ուկրաինայի ու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարներ Պավել Կլիմկինի ու Ֆիլիպ Հեմոնդի մամուլի ասուլիսին: Նախորդ շաբաթ ТАСС-ի թղթակիցներին հավատարմագրել են Ուկրաինայի ԱԳՆ-ի ճեպազրույցներին:

ՌԴ ԱԳՆ-ի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության հարցերով լիազոր Կոնստանտին Դոլգովն այդ քայլը որակել է որպես «բացարձակ ապակառուցողական, կատարելապես անհիմն որոշում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031