Թուրքիան անմիջականորեն չի մասնակցի Մոսուլի ռազմական գործողությանը. Դավութօղլու

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կաջակցի «Իսլամական պետության» զինյալներից Մոսուլի ազատագրմանն ուղղված ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքի ռազմական գործողությանը, սակայն չի մասնակցի մարտերին.

«Թուրքիան չի մասնակցի Իրաքում ու Սիրիայում հակամարտության թեժ փուլերին: Մենք կօգնենք Մոսուլի հարցում, սակայն անմիջականորեն չենք մասնակցի մարտերին: Եթե ուղիղ հարձակման ենթարկվենք, ապա մենք կպատասխանենք անհապաղ: Մենք ունենք այդպիսի հնարավորություն:

Անկարան մեծ կարևորություն է տալիս Իրաքում իրավիճակի կարգավորմանը: Մենք շատ սերտ շփման մեջ ենք Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ և ցուցաբերում ենք տարբեր տիպի օգնություն: Մեզ համար կարևոր է նաև Իրաքի հյուսիսում գտնվող քրդական շրջանի կայունությունը:

Մեր բանակը ռազմական ուսուցում է տալիս Փեշմերգայի մարտիկներին: Մոսուլի պարագայում մենք վարում ենք սուննիների ու շիաների միջև բախումները կանխելու քաղաքականություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031