Առաջիկա կիրակի ՌԴ-ում նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում կհաղթի Պուտինը. հարցում
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթանակ կտաներ նախագահական ընտրությունների առաջին փուլում, եթե դրանք անցկացվեին առաջիկա կիրակի: Այս մասին է վկայել «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցումը:
Դրա համաձայն՝ Պուտինի օգտին ընդհանուր առմամբ պատրաստ է քվեարկել Ռուսաստանի քաղաքացիների 59 տոկոսը, իսկ ընտրությունների հետ կապված արդեն իսկ կողմնորշվածների պարագայում դա կազմում է 80 տոկոս:
Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովի օգտին հարցվածների շրջանում պատրաստ է քվեարկել կողմնորոշվածների 7 տոկոսը, իսկ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու օգտին՝ 4 տոկոսը: 1-ական տոկոս են ստացել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին:
3 տարի անց Պուտինի կողմից նախագահ վերընտրվելու օգտին է արտահայտվել հարցվածների 57 տոկոսը: Յուրաքանչյուր չորրորդը հայտարարել է, որ այդ պաշտոնում կցանկանար տեսնել մեկ ուրիշի: Իսկ 19 տոկոսը դժվարացել է պատասխան տալ: Հարցումն անցկացվել է փետրվարի 20-23-ին, դրանց մասնակցել է ռուսաստանի 46 շրջանի 134 բնակավայրի 1600 բնակիչ: