
ԵՄ-ը մինչև 2020 թվականը հարևանության քաղաքականության վրա կծախսի 15.4 միլիարդ եվրո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մինչև 2020 թվականը հարևանության քաղաքականության շրջանակներում կծախսի 15.4 միլիարդ եվրո: Այս մասին նշված է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում.
«2014-2020 թվականների համար 15.4 միլիարդ եվրո բյուջեով եվրոպական հարևանության նոր գործիքը Եվրոպական հարևանության քաղաքականության ֆինանսական գործիքն է»:
Եվրոպական հարևանության քաղաքականությունը հստակեցնում է 16 երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունները: Այդ երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Բելառուսը, Թունիսը, Սիրիան, Պաղեստինը, Մարոկկոն, Լիբիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Եգիպտոսն ու Ալժիրը:
Ընդ որում, այդ ցուցակում Պաղեստինի ընդգրկվելը չի նշանակում, թե ԵՄ-ը ճանաչում է Պաղեստին պետությունը: Եվրոպական հարևանության քաղաքականությունը գործարկվել է 2004 թվականին և վերանայվել է 2011 թվականին՝ «Արաբական գարունից» հետո: