Բաժիններ՝

Վահրամ Բաղդասարյան. «Տնտեսվարողներին, որ խոսեցնես, կասեն՝ ավելի լավ է հարկ չտանք, տուրք չտանք, աշխատենք, ընտանիք պահենք»

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ խմբակցությունների ելույթների ժամանակ ՀՀԿ խմբակցության Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ օրինագիծն ընդհանրական տարբերակ է ու զարմանք հայտնեց, որ գործընկերները դեմ են լինում, երբ հենց իրենք էին փաստաթղթավորման բացակայության դեպքում 7-10% դրույքաչափի տարբերակներ առաջարկում:

«Սա իրավիճակային լուծում է,- ասաց նա ու նշելով, որ բնականաբար, ՀՀԿ-ն կողմ է, հավելեց,- Տնտեսվարողներին, որ խոսեցնես, կասեն՝ ավելի լավ է հարկ չտանք, տուրք չտանք, աշխատենք, ընտանիք պահենք: Սա այն միջին տաբերակն է, որ դուք էլ պետք է կողմ լինեք: Կգա ժամանակ որ բոլոը կգնան օրինական դաշտ»:

Հիշեցնենք, որ «Շրջանառության հարկի մասին» օրինագծով առաջարկվում է ՓՄՁ համար շեմը 58,35 մլն դրամից բարձրացնել 113,4 մլն դրամ, փաստաթղթավորման դեպքում հարկել 1.5%-ով, իսկ ապրանքների այն հատվածը, որ ապահովված չի լինի փաստաթղթով՝ 5%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս