Ադրբեջանցի զինծառայող է մահացել
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 2-ին սրտային սուր անբավարարության հետևանքով մահացել է 1990 թվականին ծնված, շարքային զինծառայող Վիչայ Պարվանալիևը: Նա իր զինծառայությունը կրում էր Գյանջայի (Գանձակ) զորամասերից մեկում:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Տվյալ փաստով անցկացվում է դատա-բժշկական փորձաքննություն: Զինդատախազությունը հարուցել է քրեական գործ: