Ադրբեջանում առկա են անսահմանափակ բռնապետության ցուցիչներ. The Washington Post
Ամերիկյան The Washington Post թերթի խմբագրակազմի հոդվածում նշված է, որ Ադրբեջանում առկա են անսահմանափակ բռնապետության ցուցիչներ. «Լրագրողները, բլոգերները, իրավաբանները, իրավապաշտպանները, այսինքն բոլոր նրանք, ովքեր խոսում են անհատական ազատության մասին, Ադրբեջանում ենթարկվում են հալածանքերի և վերցվում են կալանքի տակ:
Ալիևի կառավարությունը, որը տուժում է նավթային եկամուտների անկումից, և որոնք նրա ռեժիմը սնել են բազում տարիների ընթացքում, ասպարեզից հեռացնում է նրանց, ովքեր հանդես են գալիս իր դեմ: Վարչակարգի սիրելի գործիքներից մեկը նախադատային կալանավորումներն են:
Ադրբեջանի օրենքներով, դա կարող է օգտագործվել միայն սահմանափակ դեպքերում: Սակայն այսօր այն դարձել է իշխանության ընդդիմադիրների հանդեպ լայնորեն կիրառվող պրակտիկա: Գործնականում դատարանները դարձել են մեղադրող կողմի ծառաներ»:
Հոդվածում հիշատակվում է հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի, նրա ամուսին Արիֆ Յունուսի և հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանավորման և նրանց իրավունքների խախտման դեպքերը: Ընդգծվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հատկապես տհաճություններ է պատճառում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որում էլ աշխատել է Խադիջա Իսմայլովան: