Բաժիններ՝

Արտահերթ ընտրությունների օգնությամբ պետք է չեզոքացնել երկրին սպառնացող գլխավոր վտանգը՝ Սաակաշվիլուն. Բուրջանաձե

Haqqin.az պորտալին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Միացյալ դեմոկրատական շարժման» առաջնորդ
Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իշխանությունը վերադարձնելու համար կգնա ամեն տիպի քայլի.

«Միակ բանը, որի համար մեր կուսակցությունը պատրաստվում է պայքարել հետագայում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Արտահերթ ընտրությունները երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ ելքն է: Արտահերթ ընտրությունների օգնությամբ պետք է չեզոքացնել երկրին սպառնացող գլխավոր վտանգը՝ Միխեիլ Սաակաշվիլուն:

Նախկին նախագահը սարսափելի չէ որպես քաղաքական գործիչ, վտանգը նրանումն է, որ Սաակաշվիլու մարդիկ զինված են: Նրանք իշխանության ղեկին գտնվելիս թալանել, ոչնչացրել ու կաթվածահար են արել հասարակությանը: Ես չափազանց լավ եմ ճանաչում նրան, ինչպես նաև «Ազգային շարժման» ներկայիս առաջնորդներին:

Հանուն իշխանությունը վերադարձնելու՝ նրանք կգնան ամեն ինչի»: Բուրջանաձեն ակնարկել է, որ կարող է դաշինքի մեջ մտնել իշխող «Վրացական երազանք» դաշինքի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս