
Դոնբասի հակամարտության հետևանքով զոհվել է մոտ 6000 մարդ. ՄԱԿ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է գրեթե 6000 մարդ: Բացի այդ, վիրավորվել է 17.740 մարդ: Այս մասին են վկայել Ուկրաինայում ՄԱԿ-ի առաքելության տվյալները:
Դրանց համաձայն՝ 2014 թվականի ապրիլի կեսերից մինչև 2015 թվականի փետրվարի կեսերը զոհվել է առնվազն 5809 և վիրավորվել է 14.740 մարդ: Նրանցից 1112-ը սպանվել, իսկ 3713-ը վիրավորվել է 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում:
Միևնույն ժամանակ դեռ ներկայացված չէ Դոնեցկի օդանավակայանի ու Դեբալցովոյի շրջանի մարտերում մարդկային կորուստների մասին ամբողջական հաշվետվությունը: