Բաժիններ՝

Ալեքսեյ Նավալնին դատարանին խնդրել է թույլատրել Նեմցովի հուղարկավորությանն իր մասնակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի շրջանային դատարանն այսօր դտարկելու է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու խնդրանքը: Վերջինս դատարանին խնդրել է ժամանակավորապես իրեն ազատ արձակել կալանքից, որպեսզի կարողանա մասնակցել Բորիս Նեմցովի հուղարկավորությանը:

Այս մասին հայտարարել է դատարանի մամլո քարտուղար Նինա Յուրկովան: Նա ընդգծել է, որ դատարանն այդ հարցը կդիտարկի այսօր: Ներկա դրությամբ Նավալնին կրում է վարչական պատիժ՝ 15-օրյա կալանքի տեսքով՝ մետրոպոլիտենում թռուցիկներ բաժանելու համար: Նա ազատության մեջ պետք է հայտնվի մարտի 6-ին:

Իսկ Նեմցովի հուղարկարությունը տեղի է ունենալու մարտի 3-ին, Մոսկվայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս