ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին որոշումը պատրաստ է 99 տոկոսով. Սաակաշվիլի
Gordonua.com-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների միջազգային խորհրդատվական խորհրդի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից պաշտպանական սպառազինություն ստանալը կլինի հզորագույն ազդանշան նրա համար, որ փրկվեն հազարավոր մարդկանց կյանքեր:
Սաակաշվիլու խոսքերով՝ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային պաշտպանական սպառազինություն մատակարարելու մասին որոշումը պատրաստ է 99 տոկոսով. «Շատ կարևոր էր Ոիկրաինային զենք հատկացնելու հնչեղ պահանջը Կոնգրեսում ու Սենատում հրապարակավ հնչեցնելը, այն հնչելու է նաև հաջորդ շաբաթ:
Դրան անդրադառնում են ԱՄՆ-ի բոլոր ԶԼՄ-ները: Երբ նախագահ Պորոշենկոն այդ մասին նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեց Կոնգրեսում ունեցած հանդիսավոր ելույթում, շատերի համար դա դարձավ անսպասելի, և շատերն անգամ չէին ցանկանում լսել դա:
Ներկա դրությամբ իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Ներկայումս այդ որոշումը գործնականում պատրաստ է 99 տոկոսով: Ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս կլինի նաև վերջին՝ ամենանաշանակալից տոկոսը, որովհետև Ուկրաինան ունի քիչ ժամանակ»: