Բաժիններ՝

ԵՄ-ն ու Բելառուսը կարող են մայիսին նախաստորագրել վիզային ռեժիմի մեղմացման մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսն ու ԵՄ-ն ունեն բոլոր հնարավորությունները, որպեսզի Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում նախաստորագրեն վիզային ռեժիմի մեղմացման մասին համաձայնագրերը:

Այս մասին հայտարարել է Բելգիայում ու Լյուքսեմբուրգում Բելառուսի դեսպան, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին կից մշտական ներկայացուցիչ Անդրեյ Եվդոչենկոն: Նա ընդգծել է, որ մարտի 10-11-ին Մինսկում անցկացվելու է Բելառուսի ու ԵՄ-ի միջև վիզային ընթացակարգերի մեղմացման ու հետընդունման մասին համաձայնագրի շուրջ խորհրդակցությունների հերթական՝ չորրորդ, փուլը:

Դիվանագետը հավելել է, որ Բելառուսի ու ԵՄ-ի փոխահարաբերություններում սկսվել է ջերմացման գործընթաց, և որ երկու կողմն էլ շահագրգռված են դրանում: Նրա խոսքերով՝ դրան նպաստել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում Բելառուսի ունեցած դերակատարությունը: «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը Ռիգայում կանցկացվի մայիսի 21-22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս