
Քանի դեռ քայլ չի կատարվել ԼՂ-ի հարցում, մենք չենք բացի Հայաստանի հետ սահմանը. Էրդողան

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շաբաթ մեկնել է Սաուդյան Արաբիա: Ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին:
Լրագրողներից մեկն Էրդողանին հարցրել է, թե կարելի՞ է այս տարի սպասել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ու հայերի հարցում որևէ նախաձեռնություն, և մասնավորապես կարո՞ղ է խոսքը գնալ Հայաստանի հետ սահմանի բացման մասին:
Էրդողանը հայտարարել է. «Մեր պայմանն այս է. քանի դեռ քայլ չի կատարվել Ղարաբաղի հարցում, մենք չենք բացի սահմանները: Պուտինը, Օլանդը և Օբաման մեզ հետ զրույցներում շարունակ ասում են, թե «Մենք շահագրգռված ենք, շահագրգռված ենք»: Սակայն որևէ արդյունք չկա (Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում)»: