Բաժիններ՝

Մոսկվայում ընդդիմության երթի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի կենտրոնում երեկ անցկացվել է սգո երթ՝ նվիրված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին, ով սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան:

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ երթին մասնակցել է 21.000 մարդ: Սակայն երթի կազմակերպիչներին ընդգծել են, որ ակցիային մասնակցել է 70.000-80.000 և անգամ 100.000 մարդ: Երթի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ:

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապատերանի տարածքային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Մայորովը: Ակցիայի մասնակիցները ձերբակալվել են հասարակական կարգը խախտելու համար: Նրանց տեղափոխել են ոստիկանական բաժանմունք՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Ավելի ուշ նրանց մեծ մասին ազատ են արձակել:


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031