![](/banners/BeFunky-design.jpg)
Ջոն Քերին և Սերգեյ Լավրովը Ժնևում կքննարկեն Բորիս Նեմցովի սպանության հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_b7a4c12cad0dfc242ca692be481d1a86.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր Ժնևում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկելու է Մոսկվայում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության հարցը:
Ժնև մեկնելուց առաջ Քերին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Նեմցովի սպանության կապակցությամբ անհրաժեշտ է մանրակրկիտ, բաց և գործուն հետաքնություն: Նա ընդգծել է ոչ միայն սպանությունն իրականացրածներին, այլև՝ դրա պատվիրատուներին ու կազմակերպիչներին գտնելու անհրաժեշտությունը:
Քերին հավելել է, որ Վաշինգտոնը տեղեկություններ չունի Նեմցովի սպանության մասին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ին վշտացրել է սպանության փաստը: Բորիս Նեմցովը Մոսկվայում սպանվել է փետրվարի 27-ի ուշ երեկոյան: