![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանը մտադիր է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրել ԵՏՄ-ի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/1042849837.jpg)
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Հնդկաստանում ուսումնասիրում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը:
Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, ով ռուսական պատվիրակության կազմում այցելել է Նյու Դելի.
«Այդ հարցը բարձրացրել է հենց հնդկական կողմը: Հնդկաստանում ներկայումս ուսումնասիրում են ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: Դա նոր ասպեկտ է մեր հարաբերություններում: Այդ հնարավորությունը դիտարկվում է»: