Բաժիններ՝

Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` եգիպտական դատարանը երեկ ահաբեկչական է ճանաչել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, որն իշխում է Գազայի հատվածում:  ՀԱՄԱՍ-ը դատարանի այդ որոշումը որակել է որպես «ապշեցուցիչ ու վտանգավոր»:

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ որոշումն ուղղված է Պաղեստինի ժողովրդի դեմ, սակայն դա չի ազդի շարժման վրա, քանի որ ՀԱՄԱՍ-ը վայելում է Պաղեստինի ժողովրդի ու ազգի առաջնորդների հարգանքը:

Հունվարի սկզբին ահաբեկչական կազմակերպությունների ցանկում էր ընդգրկվել ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը` «Իզադդին ալ-Քասամի բրիգադները»: Եգիպտոսի տարածքում խմբավորման գործունեությունն արգելվել է դեռևս 2014 թվականի մարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս