Ձվի 7 օգտակար հատկություն, որոնց մասին քչերը գիտեն

Takprosto.cc կայքը ներկայացրել է ձվի 7 օգտակար հատկություն, որոնց մասին քչերը գիտեն:

1. Ձուն շատ օգտակար է ստամոքսի համար, օգնում է նաև ամրացնել իմունային համակարգը:

2. Որոշ գիտնականներ պնդում են, որ շաբաթվա ընթացքում 6 ձվի օգտագործումը զգալիորեն իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

3. Ձուն նյութեր է պարունակում, որոնք օգտակար են աչքերի և տեսողության համար:

4. Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ, ցինկ, որոնք օգտակար են եղունգների և մազերի համար:

5. Ձուն հարուստ է սպիտակուցով, ինչն օգնում է պահպանել մարմնի քաշը:

6. Կալցիումի յուրացման համար օրգանիզմը վիտամին D-ի կարիք ունի: Այս վիտամինն ամրացնում է ոսկրերը:

7. Ձվի սպիտակուցը որոշակի նյութեր է պարունակում, որոնք օգնում են ուղեղի արդյունավետ աշխատանքին:

Թարգմանությունը 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս