Բաժիններ՝

Ռուսաստանի փլուզումը տեղի կունենա մինչև 2025 թվականը. Stratfor-ի կանխատեսումը

Kasparov.ru կայքի փոխանցմամբ՝ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական ընկերությունը ներկայացրել է իր հերթական տասնամյա կանխատեսումը: Դրանում կանխատեսվում է, որ Ռուսաստանի փլուզումը տեղի կունենա մինչև 2025 թվականը:

Ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ում որևէ բան չի փոխվի, և որ նա կշարունակի գտնվել միջազգային հարաբերությունների համակարգի կենտրոնում:

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի հիմնական խնդիրն այն է, որ պետական եկամուտներն առաջին հերթին բաժին են ընկնում Մոսկվային և միայն հետո են բաշխվում շրջանների միջև:

Այդ համակարգն ու էներգակիրների գնային տատանումները կհանգեցնեն նրան, որ Մոսկվան չի կարողանա աջակցել տարածաշրջանային ենթակառուցվածքներին: Այդ պարագայում շրջանները կձգտեն իրենք ապահովել իրենց, կսկսվի ֆորմալ և ոչ ֆորմալ ինքնավար միավորների ձևավորում:

Կարդացեք նաև

Ռուսաստանը պատմականորեն վերոնշյալ տնտեսական խնդիրները լուծել է հատուկ ծառայությունների օգնությամբ, սակայն Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) թուլանալու պատճառով Ռուսաստանի փլուզումը կլինի բավական հավանական: Մինույն ժամանակ Լեհաստանը, Ռումինիան ու Հունգարիան կփորձեն իրենց դաշնակիցներ դարձնել Ուկրաինային ու Բելառուսին:

Կարելիան կձգտի մերձենալ Ֆինլանդիայի հետ, Հյուսիսային Կովկասի հանդեպ Կրեմլի վերահսկողությունը կարող է «չքանալ», իսկ հեռավորարևելյան տարածքները ավելի շատ կկապնվեն ոչ թե Մոսկվայի, այլ՝ Չինաստանի, Ճապոնիայի ու ԱՄՆ-ի հետ: Կլինեն նաև անկախության այս կամ այն տարբերակների փնտրտուքներ: Կանխատեսման հեղինակներն ընդգծում են, որ դրա հետ մեկտեղ չի լինի Մոսկվայի դեմ ուղիղ «ապստամբություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս