
Պուտինը վերջնագիր է ներկայացրել մեզ. Կուչմա

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի երկրորդ նախագահ և եռակողմ շփման խմբի մասնակից Լեոնիդ Կուչման հայտարարել է, որ Ռուսաստանը վերջնագիր է ներկայացրել ուկրաինական կողմին.
«Ռուսաստանի նախագահն իրեն պահել է այնպես, կարծես թե Մինսկում ձեռք չի բերվել որևէ պայմանավորվածություն: Փաստացիորեն մեզ վերջնագիր է ներկայացվել. կա՛մ մենք կընդունենք նրա պայմաններն ու կդադարեցնենք ողջ դիմադրությունը, կա՛մ էլ կադարենք գոյատևել որպես անկախ պետություն:
Նա հասկացնել տվեց, որ կանգ չի առնի որևէ կորստի ու ծախսերի առջև՝ իր նպատակին հասնելու համար, իսկ այդ նպատակն այժմ պարզից էլ պարզ է: Այդ վերջնագիրն ուղղված է ոչ միայն մեզ, այլև՝ արևմտյան ողջ աշխարհին»: