Բաժիններ՝

«Ալ-Քաիդան» ահաբեկչություններ էր պլանավորել Ռուսաստանում ու Եվրոպայում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդան» ահաբեկչություններ էր պլանավորել Ռուսաստանում ու Եվրոպայում: Այդ մասին են վկայել 2011 թվականին Պակիստանի Աբոտաբադ քաղաքում խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո առգրավված փաստաթղթերը:

Նյութերը երեկ ներկայացվել են Նյու Յորքի դատարանին, որը քննում է պակիստանցի Աբիդ Նասիրի գործը: Վերջինս մեղադրվում է Նյու Յորքի մետրոպոլիտենում ու Մանչեսթերի առևտրային կենտրոնում ահաբեկչությունների կազմակերպմանը մասնակցելու մեջ:

Բեն Լադենի նամակում խոսք է գնում նաև «Ալ-Քաիդայի» կողմից ահաբեկիչներին Ռուսաստան ուղարկելու պլանների մասին՝ գազամուղի պայթեցում կամ ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում իրականացնելու համար: «Ալ-Քաիդայի» թիրախում են հայտնվել նաև Մեծ Բրիտանիայի տարածքում գտնվող մի շարք օբյեկտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս