Ո՞վ է զբաղվելու ԲՀԿ-ով

Երեկ «Բարգավաճ Հայաստանը» պաշտոնապես հաստատեց, որ կուսակցության արտահերթ համագումարը տեղի է ունենալու մարտի 5-ին: Համագումարում քննարկվելիք հարցերի մասին ԲՀԿ-ից դեռևս ոչինչ չեն ասում, սակայն հասկանալի է՝ կուսակցությունը պետք է փորձի դուրս գալ վերջին իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակից: Ամենաինտրիգայինը, իհարկե, Գագիկ Ծառուկյանի հետագա ճակատագրին վերաբերող հարցն է՝ կմնա՞ նա կուսակցության նախագահի պաշտոնում, թե՞ կդառնա պատվավոր նախագահ՝ փաստացի հեռանալով կուսակցությունից: Քաղաքական շրջանակներում ավելի հավանական է համարվում հենց վերջին տարբերակը:

Իսկ եթե Ծառուկյանը հեռանում է ԲՀԿ-ից՝ ո՞վ է զբաղվելու կուսակցության հետագա ճակատագրով՝ ԲՀԿ-ում դեռևս մնացածնե՞րը, թե՞ իշխանությունը: Դատելով ՀՀԿ-ականների վերջին օրերի հայտարարություններից, իշխանությունը հույս ունի կամ ցանկանում է ԲՀԿ-ն վերածել ամբողջությամբ վերահսկելի կուսակցության՝ գուցե անգամ ֆորմալ ընդդիմադիր դերը պահպանելով: Իշխանությունները հասկանում են, որ ԲՀԿ-ի չեզոքացումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը կարող են լրացնել այլ քաղաքական ուժեր, ու պարզ է՝ ամեն ինչ անելու են ԲՀԿ-ի ընդդիմադիր «կաղապարը» պահպանելով՝ այն վերադարձնելու «կառուցողական» դաշտ:

Կկարողանա՞ն ԲՀԿ-ականները դիմադրել և պահպանել ինքնուրույնությունը, մեծապես կախված է առաջիկա օրերին տեղի ունենալիք իրադարձություններից:

Տեսանյութեր

Լրահոս