ԱՄՆ պետդեպարտամենտը կոչ է արել դիվերսանտներին վերադարձնել Ադրբեջանի կառավարությանը
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի խնդրին, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ լրագրողներից մեկը համապատասխան հարցով դիմել է նրան:
Լրագրողը Փսակիին նախ հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում Բաքու կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդն իշխանական մարմիններին կոչ է արել հումանիտար ժեստ ձեռնարկել նրանց հարցում: Լրագրողը Փսակիին խնդրել է մանրամասնել, թե ինչ ժեստ է նկատի ունեցել Նուլանդը և ընդհանրապես ներկայացնել ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցում:
Փսակին հայտարարել է. «Մենք նախկինում էլ դեսպան (ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս) Ուորլիքի և մյուսների միջոցով կողմ ենք արտահայտվել այդ բանտարկյալներին Ադրբեջանի կառավարությանը հանձնելուն: Մենք-նա (Նուլանդը) նույնպես համապատասխան մարմիններին համառորեն կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերադարձնել երկու բանտարկյալներին:
Անցյալում կողմերը սովորաբար ուղիներ գտել են՝ բանտարկյալներին վերադարձնելու համար՝ որպես հումանիտար ժեստ: Այդպիսի հումանիտար այդ ժեստերն արվել են՝ նվազեցնելու համար լարվածությունն ու ամրապնդելու համար կողմերի միջև վստահությունը: Ահա թե ինչ է նկատի ունեցել նա»: