Բաժիններ՝

Ջոն Մաքքեյնը խստապես քննադատել է Մերկելին ու Օլանդին

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրասնուա Օլանդը 70 տարում առաջին անգամ օրինականացրին եվրոպական երկրի մասնատումը, ինչն ամոթալի է:

Մաքքեյնն ընդգծել է, որ ամաչում է իր երկրի, իր նախագահի և անգամ իր համար, որ ԱՄՆ-ը ցայժմ որոշում չի ընդունել Ուկրաինային զենք մատակարարելու մասին: Օրեր առաջ էլ Մաքքեյնն ու սենատոր Լինդսի Գրեհեմը Արևմուտքի երկրներին մեղադրել էին անգործության մեջ և դատապարտել էին Ուկրաինայի արևելքում հրադադարի մասին համաձայնագիրը:

Նրանք ընդգծել էին, որ Պուտինը հասել է Դեբալցովոյում իր ռազմական առաջադրանքներին,մինչդեռ Օբաման շարունակում է ոչ հապճեպ դիտարկել Ուկրաինային ռազմական օգնություն հասցնելու հարցը, ինչն ամոթալի պահվածք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս