ԱՄՆ-ը դեմ է Իրանին ռուսական «Անթեյ-2500» ՀՕՊ-ի համակարգեր վաճառելուն. Փսակի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեմ է, որ Իրանը ռուսական С-300 զենիթա-հրթիռային համալիրների փոխարեն ստանա «Անթեյ-2500» հակաօդային պաշտպանության համակարգեր.

«Եթե հաստատվի այն տեղեկությունը, որ Ռուսաստանը որոշել է Իրանին չվաճառել С-300  համակարգեր, ապա մենք անպայմանորեն կողջունենք դա, սակայն մենք նմանատիպ առարկություններ ունենք «Անթեյ-2500» համակարգերի վաճառքի հարցերում: Սպասենք նոր մանրամասների»:

Սրանից առաջ «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել է, որ Ռուսաստանը С-300-ների փոխարեն Իրանին առաջարկել է «Անթեյ-2500» համակարգեր:

Տեսանյութեր

Լրահոս