Բաժիններ՝

Ամերիկյան դատարանը Պաղեստինից պահանջել է 650 միլիոն դոլարի փոխհատուցում

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Դաշնային դատարանը Պաղեստինի ազգային ինքնավարությանն ու Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը պարտավորեցրել է վճարել 650 միլիոն դոլարի փոխհատուցում՝ Իսրայելի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու համար:

Դատարանն ընդունել է, որ պաղեստինյան կողմը մասնակցել է 6 հարձակման, որոնց հետևանքով զոհվել ու վիրավորվել են ԱՄՆ-ի քաղաքացիներ: Հայցվորների դերում հանդես են եկել 2002-2004 թվականներին զոհվածների 10 ընտանիքներ: Պաղեստինյան կողմը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Facebook-ի իր էջում գրել է, որ դատարանի որոշումն առաջին հերթին Իսրայելի ու ահաբեկչության զոհերի բարոյական հաղթանակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728