Բանանը՝ գեղեցկության համար

Բանանը հրաշալի կոսմետիկ միջոց է, որը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մաշկի համար: Բանանից պատրաստված դիմակները հրաշալի կերպով խոնավեցնում են մաշկը, մաքրում և սնուցում այն:

Չոր մաշկի համար նախատեսված սնուցող դիմակ

Բանանը տրորեք մինչև շիլայանման զանգված դառնալը: Խյուսի մեջ ավելացրեք փոքր-ինչ սերուցք, անընդհատ խառնեք զանգվածը: Այնուհետև ավելացրեք կարտոֆիլի օսլա: Այսպիսի շիլան խորհուրդ է տրվում 2 էտապով քսել դեմքին: Ստացված զանգվածը բարակ շերտով դեմքին քսեք, սպասեք, մինչև չորանա, որից հետո ևս մեկ շերտ քսեք: Դեմքը ծածկեք մաքուր չոր անձեռոցիկով, 20-25 րոպե անց թաց անձեռոցիկով մաքրեք դիմակը:

Յուղոտ դեմքի համար նախատեսված ձգող դիմակ

Այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1ճ/գ բանանի շիլա, 1թ/գ կիտրոնի հյութ և 1 ձվի սպիտակուց: Խառնեք բոլորը միասին, այնուհետև հարիչով հարեք ստացված զանգվածը: Ստացված զանգվածը քսեք դեմքին՝ բացառությամբ աչքերի և կոպերի հատվածի: 12-15 րոպե անց մաքրեք դիմակը: Բանանի այս դիմակը լիֆթինգի ազդեցություն է թողնում, ինչպես նաև՝ հրաշալի կերպով սպիտակեցնում է դեմքը:

Fresh bananasԹարմացնող դիմակ

Վերցրեք մի կտոր նարինջ և կես բանան, մրգերը հարեք մանրացնող սարքի (блендер) օգնությամբ: Մրգային կոկտեյլը քսեք դեմքին՝ խուսափելով աչքերի հատվածից: 13-15 րոպե անց թաց բամբակով մաքրեք դիմակը: Եթե դեմքի մաշկը զգայուն է, լավ կլինի խուսափեք այս դիմակից:

Երիտասարդացնող դիմակ

Հասած բանանը տրորեք, ավելացրեք 1թ/գ բնական մեղր և 2ճ/գ յոգուրտ: Եթե ստացված զանգվածը ջրիկ է, փոքր-ինչ վարսակի ալյուր ավելացրեք: Ստացված զանգվածը քսեք դեմքին, թողեք 15 րոպե և լվացեք: Այս կոսմետիկ միջոցը կհարթեցնի մաշկը և էներգիա կհաղորդի:

Դեմքի հանգստացնող դիմակ

Այս դիմակը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի 1թ/գ մեղր, մեկ բանան և մի քանի կաթիլ կիտրոնի կամ նարնջի հյութ: Այս ամենը լավ խառնել, քսել մաքուր դեմքին, թողնել 15 րոպե և լվանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս