Վրաստանում գործնականում դադարեցրել են ավտոմեքենաների վրա գազային սարքավորում տեղադրելը

Business Грузия-ի փոխանցմամբ` Վրաստանում կրճատվում է գազով աշխատող ավտոմեքենաների թիվը: Գազալցակայանների տերերի հաղորդմամբ` գործնականում դադարել է բենզինով աշխատող շարժիչներով ավտոմեքենաների վրա գազային սարքավորման տեղակայումը, իսկ գազի վաճառքը կրճատվել է 30-40 տոկոսով:

Այդ բիզնեսի համար բացասական փոփոխությունները կապված են վառելիքի գնանկման հետ: Եթե այսօր մեկ խորանարդ մետր գազի գինը կազմում է 1.15 լարի, ապա մեկ լիտր բենզինն արդեն կարելի է գնել 1.50-1.60 լարիով: Այդպիսով, գազի ու բենզինի գների միջև տարբերությունն այնքան փոքր է, որ արդեն իմաստ չունի ավտոմեքենայի վրա թանկարժեք գազային սարքավորում տեղադրելը:

Գազային սարքավորման պահանջարկն աղետալի անկում է ապրել: «Ունիվերսալ քոմփանիքս» ընկերությունից հայտնել են, որ երբեք չի եղել նման բարդ իրավիճակ. մեկ ամսում իրենք ստացել են ընդամենը 2 պատվեր, մինչդեռ նախկինում իրենց մոտ եղել են հերթեր, և իրենք ամսական սպասարկել են մոտ 20 ավտոմեքենայի: Ընկերության աշխատակիցն ընդգծել է, որ հունվարին դեռ քիչ թե շատ աշխատանք եղել է, մինչդեռ փետրվարին գրանցվել է ամբողջական անկում:

Տեսանյութեր

Լրահոս