Վրաստանի ԱԳՆ-ը սպասում է Թուրքիայի պարզաբանմանը
Abkhazeti.info-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը սպասում է թուրքական կողմի պարզաբանմանը՝ կապված Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի կողմից Անկարա այցելելու հետ:
Վրաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ Թուրքիայում Վրաստանի դեսպան Իրակլի Կոպլատաձեն մտադիր է հանդիպում անցկացնել՝ պարզելու համար Չիրիկբայի այցի ու թուրք պաշտոնատար անձանց հետ հանդիպումների բնույթը. «Թուրքիայում Վրաստանի դեսպանը կարձագանքի համապատասխան ձևով: Նա հանդիպումներ կունենա թե՛ իշխող կուսակցությունում, թե՛ Թուրքիայի ԱԳՆ-ում: Դեսպանը կպարզի ամեն ինչ»:
Չիրիկբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել փետրվարի 10-15-ին: Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը Չիրիկբայի այդ ացը գնահատում է որպես «բացարձակապես ոչ պաշտոնական ձևաչափ»՝ պնդելով, որ այցի ժամանակ Չիրիկբան որևէ հանդիպում չի ունեցել Թուրքիայի իրավասու գերատեսչություններում: