Որքան և ինչ տեսակի մեքենաներ են ներկրել հայերը նախորդ տարի
2014 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել 46475 հատ ավտոմեքենա, այդ թվում՝ 1881 հատ ՌԴ արտադրության մեքենա։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից հրապարակված տեղեկանքում։
Ընդ որում, 2013 թվականի համեմատ ներմուծված մեքենաների ընդհանուր քանակն աճել է 5373-ով կամ 13%-ով, իսկ ՌԴ արտադրության մեքենաներինը՝ նվազել 466-ով կամ 19.8%-ով։
Մեքենաների ներկրումից պետական բյուջեն համալրվել է 45.7 միլիարդ դրամով (ԱԱՀ և մաքսատուրք)։
Նշենք նաև, որ ներմուված մեքենաների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն էժան (մինչև 5000 դոլար մաքսային) արժեքով մեքենաները։ 2014-ին նման ներկրվել է 29787 նման մեքենա, որը 2013 թվականի ցուցանիշից ավելի է 4530-ով կամ 18%։
5-ից 15 հազար դոլար արժողությամբ մեքենաների ներմուծման ծավալն ավելացել է 1514-ով կամ 17.2%-ով։ 2014 թվականին ներկրվել է 10293 հատ այդպիսի ավտոմեքենա։
Բարձր դասի թանկարժեք մեքենաների (30 հազար դոլար և ավելի արժեքով) ներկրման ծավալները հակառակը՝ նվազել են՝ 1332-ից հասնելով 1242-ի։
Նվազել են նաև միջինից բարձր դասի (15-30 հազար դոլար) մեքենաների ներկրման ծավալները՝ 2630-ից հասնելով 2526-ի։