Շտապ. Իշխանություններն անցել են ահաբեկչության. Top-News.am

Իշխանություններն անցել են բոլոր սահմաններն եւ սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել:

Արդեն մի քանի ժամ է՝ ոստիկանները բերման են ենթարկում ԲՀԿ տարածքային կառույցների ղեկավարներին, ակտիվիստներին:

Հատուկ ջոկատայինները հարձակում են իրականացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տան վրա:

Ըստ ՝ Top-News.am-ի  տեղեկությունների՝ ձերբակալվել է Արմավիրի ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարը:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները եւ լրագրողներն արդեն չեն հասցնում արձագանքել բոլոր ահազանգերին:

Վաղվանից ստեղծվելու է իրավական աջակցության խումբ, եւ ցանկացած ձերբակալության մասին կտեղեկացվի հասարակությունը, լրատվամիջոցները եւ ՀՀ տարածքում գործող դեսպանությունները:

Այսպիսով, վարչախումբը անցել է բացահայտ ահաբեկչության, փորձելով վախի եւ բռնությունների միջոցով ճնշել համաժողովրդական շարժումը:

Տեսանյութեր

Լրահոս